Ներկայացվել են 24 կարատանոց ոսկուց պատրաստված առաջին Galaxy S8 և S8+ սմարթֆոնները (լուսանկարներ)


Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության նոր Galaxy S8 և S8+ սմարթֆոնները մեծ հետաքրքրություն են առաջացրել իրենց բացառիկ տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ:

Սակայն բրիտանական Truly Exquisite բրենդն է՛լ ավելի բացառիկ է դարձրել հեռախոսները՝ ներկայացնելով դրանց 24 կարատանոց ոսկուց պատրաստված տարբերակները:

Ինչպես նշում է luxurylaunches.com-ը, սրանք իրենց տեսակի մեջ առաջին լյուքս դասի սմարթֆոններն են աշխարհում:

Աղբյուրը մանրամասնում է, որ բրիտանացի մասնագետները սմարթֆոնները պատրաստել են 24 կարատանոց դեղին և սպիտակ, ինչպես նաև 18 կարատանոց վարդագույն ոսկուց:

Ներկայացված տարբերակներից ամենաթանկը՝ պատրաստված դեղին ոսկուց, արժե 3.810 դոլար, մինչդեռ սպիտակ և վարդագույն ոսկուց պատրաստված մոդելների գինը 2.935 և, համապատասխանաբար, 2.875 դոլար է: Մինչդեռ S8+ մոդելի դեպքում հեռախոսներից ամեն մեկի գինը 100 դոլարով ավելի թանկ է:

Հայտնի է, որ Truly Exquisite-ն արդեն ընդունում է հեռախոսների նախնական պատվերները:


шаблоны для dle 11.2