Google-ը շուտով կներկայացնի իր Google Earth նորացված ծրագիրը


Google համաշխարհային ընկերությունը շուտով պատրաստվում է ներկայացնել իր հայտնի Google Earth ծրագրի նորացված տարբերակ։ Դրա շնորհանդեսը հատուկ նշանակել են Երկիր մոլորակի օրը՝ ապրիլի 22-ին, գրում է Lenta.ru-ն:

Նշենք, որ ծրագիրը նախկինում թողարկվել է Earth Viewer 3D անվամբ և ստեղծվել Keyhole ընկերության կողմից, որը Google-ը գնել է 2004-ին։ Իսկ 2005 թվականից ի վեր արդեն ծրագիրը վերագործարկվել է որպես Google Earth։
шаблоны для dle 11.2