Xiaomi-ն 2018 թվականին կներկայացնի իր նոր սմարթֆոնը



Ըստ հեղինակավոր չինական MyDrivers-ի տեղեկությունների, նոր մոդելի սմարթֆոնը կտարբերվի նախորդներից։
Այսպիսով, Xiaomi Mi7-ը կստանա առանց շրջանակի էկրան՝ 6,01 դյույմ անկյունագծով, կողմերի հարաբերակցությունը 18:9 և OLED-մատրիցան արտադրված է Samsung-ի կողմից։
Նոր սմարթֆոնը հանդես կգա Snapdragon 845 պրոցեսորով, ինչպես նաև 6 GB ram, տեսախցիկ 12 ՄՊ։
Mi7-ը չի ունենա դեմքի սկաներ, սակայն կմնա հասարակ մատնահետքի սկաները, այն դեղադրված կլինի սմարթֆոնի ետնամասում։ Մարտկոցի հզորությունը 3300mAh։
Xiaomi Mi 7-ի գինը երկրպագուներին հրճվանքի կհասցնի։ Ակնկալվում է, որ այն կկազմի 405 դոլար:шаблоны для dle 11.2