Համացանցում է հայտնվել «Գնված երջանկություն» հեռուստասերիալի անոնսը


«Գնված երջանկություն» հեռուստասերիալը եթեր կհեռարձակվի փետրվարի 6-ից: 20 մասանոց հեռուստանովելում խաղում են Մերի Մակարյանը, Աբել Աբելյանը, Լևս Դավթյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանջուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը և այլք:
Ֆիլմի հիմքում մի աղջկա պատմություն է, ում մարմնավորում է դերասանուհի Մերի Մակարյանը: Հերոսուհին հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի: Նա խաբվում է սիրելիի կողմից, սակայն չի կոտրվում: Մերիի կերպարին հաջողվում է շրջել իրադարձությունների հունը:
Մանրամասները դիտեք անոնսում:

шаблоны для dle 11.2