» » Էրդողանը բացատրություն է տվել Պուտինին Ասադին տապալելու մասին հայտարարության առնչությամբ. Կրեմլ

Էրդողանը բացատրություն է տվել Պուտինին Ասադին տապալելու մասին հայտարարության առնչությամբ. Կրեմլ

Էրդողանը բացատրություն է տվել Պուտինին Ասադին տապալելու մասին հայտարարության առնչությամբ. Կրեմլ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի վերաբերյալ Անկարայի հնչեցրած հայտարարությունը, և Թուրքիայի առաջնորդը բացատրություն է տվել այդ առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը ռազմական գործողություն է սկսել Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությանը վերջ տալու նպատակով:

«Կարող եմ միայն ասել, որ երեկ տեղի է ունեցել մեր նախագահի և Էրդողանի հեռախոսազրույցը, և անդրադարձ է եղել այդ թեմային»,- ասել է Ուշակովը լրագրողներին՝ մեկնաբանելով, թե արդյոք Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը:

«Այո, նա տվեց համապատասխան բացատրություն»,- ասել է նա՝ նշելով, որ չի կարող մեկնաբանել, թե արդյոք այն գոհացրել է Ռուսաստանին, թե ոչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Կրեմլում բացատրություն են ակնկալում Անկարայից Ասադին տապալելու Էրդողանի հայտարարության առնչությամբ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելու մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը չեն համընկնում Սիրիայում իրավիճակի կարգավորման առնչությամբ Մոսկվայի դիրքորոշման հետ։

«Էրդողանի հայտարարությունն իսկապես նորություն էր: Դա շատ լուրջ հայտարարություն է: Հայտարարություն, որն, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդ հայտարարություններին, և հայտարարություն, որը հակասում է իրավիճակի մեր ընկալմանը՝ որպես պետության, որի զինված ուժերը միակն են, որ օրինական կերպով գտնվում են Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում՝ համաձայն իշխանությունների դիմումի, դա շատ կարևոր է հիշել»,- հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունների մասին հարցը:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում