» » Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա 2017-ի առաջին կեսին

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա 2017-ի առաջին կեսին

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա 2017-ի առաջին կեսին


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները նախատեսված են իրակացնել 2017-ի առաջին կիսամյակում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ռուս-թուրքական բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք պայմանավորվել ենք արագացնել ապագայում մեր համագործակցության շուրջ քաղաքական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը: Ինչպես նաև նախապատրաստել համագործակցության խորհրդի բարձրագույն մակարդակով նիստի համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նախագահների մակարդակով հանդիպումը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին», - ասել է Մեդվեդևը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ` ցավակցություն հայտնելով Ադանայում աղջիկների հանրակացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երեխաների մահվան կապակցությամբ:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում