» » Շվեդիայում «Մա՛հ հայ շներին» բացականչած թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանին դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման

Շվեդիայում «Մա՛հ հայ շներին» բացականչած թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանին դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման

Շվեդիայում «Մա՛հ հայ շներին» բացականչած թուրք ազգայնական Բարբարոս Լեյլանին դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման




Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որն ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական և թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։

Շվեդական և շվեդահայ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Բարբարոսի դեմ բողոք էին ներկայացրել ոստիկանություն` նրան մեղադրելով էթնիկ ատելություն հրահրելու համար, ինչից հետո Լեյլանին ստիպված էր եղել հրաժարական տալ:

Ինչպես փոխանցում է anfmobileun.news կայքը` շվեդական դատարանը վճռել է, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն՝ Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի՝ Լեյլանիի նկատմամբ սահմանվել է պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով։

Մինչ այդ, նոյեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազն առաջարկել էր Լեյլանիին դատապարտել պայմանական ազատազրկման և նշանակել տուգանք՝ հիմնավորելով, որ հայտարարությունում սպառնալիք է հնչեցվել՝ ուղղված կոնկրետ խմբի դեմ, ինչը տեղի է ունեցել Ստոկհոլմի կենտրոնում։

Դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, որ մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք և ելույթ է ունեցել հանպատրաստից։

Այսպիսով՝ դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը և Լեյլանիի ազգայնամոլական և հայատյաց վարքագիծը որակել որպես քրեական հանցագործություն։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին Բարբարոս Լեյլանին հաջակցություն Ադրբեջանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում բացականչել էր «Մա՛հ հայ շներին» և ավելացրել՝ «Եթե պետք լինի` արյուն կթափենք»:шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код

Ամենաընթերցվածը

Թեգեր

anhavanakn patmutyun apple Astxagushak astxagushak amsi 10 i hamar bundseliga texapoxvec Ntepy Facebook full haus 25 futbol Google hyundai iPhone iPhone 8 iPhone7 Lego ընկերությունը ճանաչվել է ամենաազդեցիկ ապրանքանիշն աշխարհում McLaren Mxitaryani avtomeqenan prahayum texi unecox cucahandese Ronaldo Samsung sevamort axchike tarva lavaguynn avtomeqenan viber Volkswagen ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox Աստղագուշակ` հունվարի 15-ի համար Աստղագուշակ՝ հունվարի 24-ի համար Արամմա Գեղեցկուհին և հրեշը Դարչինը օգնում է բարելավել մարսողությունը Ժամանակակից տեխնոլոգիաների դարում ոչ բոլորն են հիշում անցած հարյուրամյակում մնացած տեխնիկան. այժմ ամ Կոնտե. Կոստան մնում է Չելսիում Հենրիխ Մխիթարյան Հրապարակվել է ռեյնջերների մասին լիամետրաժ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ) Մխիթարյան Մոուրինյու ՆԱՍԱ Որոշ մանրամասներ սեքսից Ռոնալդինյո Ցուցադրվել է Երկրի և Լուսնի պատկերը Մարսի ուղեծրից ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռ
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում