» » Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ը համազգային սգո օր է հայտարարել

Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ը համազգային սգո օր է հայտարարել

Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 26-ը համազգային սգո օր է հայտարարել




Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան Սև ծովում ռուսական «Տու-154» օդանավի կործանման պատճառով երկուշաբթին՝ դեկտեմբերի 26-ը, համազգային սգո օր է հայտարարել:

«Վաղը Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվելու»,-մեջբերում է lenta.ru-ն ՌԴ նախագահի խոսքերը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Պուտինը ևս մեկ անգամ իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին՝ վստահեցնելով, որ նրանց ցուցաբերվելու է անհրաժեշտ օգնություն:

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող օդանավը, որում եղել է 92 մարդ, ծովն է ընկել օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Օդանավում գտնվել է 8 հոգանոց անձնակազմն ու 84 ուղևոր, որից 65-ը ռուսական բանակի հայտնի Ալեքսանդրովի անվան երգի ու պարի ակադեմիական անսամբլի արտիստներներն էին: Օդանավում է եղել նաև հայտնի քաղակտիվիստ և բարերար Ելիզավետա Գլինկան, ով դեղորայք էր տանում Սիրիա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tet.am-ը, դեպքի վայրում հայտնաբերվել է 7 դի, ինչպես նաև օդանավի բեկորները:

Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է Սոչիում կործանված «Տու-154» ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայկական ազգանունով ուղևորներ. Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Նշենք, որ Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ

Նշվում է, որ ուղևորների թվում են եղել լրագրողներ, երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվելիս են եղել Սիրիայում գտնվող Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջացառմանը մասնակցելու։


шаблоны для dle 11.2

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent
  • Կամ մուտք գործեք սոց. ցանցերի միջոցով
  • обновить, если не виден код
Սեղմեք "Հավանել" կոճակը և հետևեք մեզ Ֆեյսբուքում