Ռուս բժիշկ Իգոր Մացոկինը «Գազետա»-ին տված իր հարցազրույցում խոսել է «Օմիկրոն»-ի մասին։
Իգոր Մացոկինը նյարդաբան է և հանդես է եկել մի շարք խորհուրդներով։ Այդ խորհուրդներից մեկը այն է, որ եթե վարակվել ենք «Օմիկրոն»-ով, ուրեմն պետք է հրաժարվենք սուրճից։
Բանն այն է, որ կոֆեինը սպառում է ադենոզին տրիֆոսֆատը (ԱՏՖ), որը կարեւոր դեր ունի նյութափոխանակության եւ էներգիայի գործում: Դրա առկայությունն օրգանիզմում տարած COVID-19-ից հետո արդեն նվազագույն է։
Կոֆեինը նաեւ ջրազրկման եւ, հետեւաբար, արյան մակարդման ավելացման, ինչպես նաեւ արյան մեջ մի շարք կարեւոր միկրոէլեմենտների մակարդակի նվազման է հանգեցնում։
Այս ամենը բացասաբար է անդրադառնում սրտի եւ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս սուրճը փոխարինել ոչ թունդ սպիտակ կամ կանաչ թեյով։
Կարդացեք այստեղ՝ https://utest.am/hy/post/11641