Среда, 5 октября, 2022
ДомойԱռողջությունԻ՞նչ հիվանդության նշան է, եթե անընդհատ քրտնում եք

Ի՞նչ հիվանդության նշան է, եթե անընդհատ քրտնում եք

Այսօր շատերն են ունենում առատ քրտնարտադրություն, բայց չեն հասկանում, թե ի՞նչ խնդիր կլինի դա։

Իրականում ցանկալի է ցանկացած խնդրի դեպքում դիմել բժշկի օգնությանը։

Կայքում առկա նյութերը ունեն տեղեկատվական բնույթ։ Առատ քրտնարտադրությունը կարող է վկայել մի քանի խնդրի մասին։  Եթե բացառենք շոգը, տենդը, ջերմության բարձրացումը կամ նմանատիպ այլ խնդիրներ, ուրեմն առատ քրտնարտադրությունը հետևյալ ազդանշաններն է ուղարկում մեզ։

Արյան մեջ շաքարի մակարդակը ցածր է։ Եթե արյան մեջ շաքարի մակարդակը նորմայից իջնում է, սկսում եք որոշակի նշաններ զգալ, այդ թվում՝ բարձր քրտնարտադրություն։

Հնարավոր է՝ առատ քրտնարտադրությունն արդյունք է այնպիսի վիճակի, երբ օրգանիզմն ի վիճակի չէ յուրացնել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ձուն, հատիկավորներն ու ձուկը։

Երբ անհանգստանում եք կամ նյարդայնանում, ակտիվանում են անութների հատվածում գտնվող քրտնագեղձերը։ Քրտինքի կազմի մեջ մտնում են ճարպեր և սպիտակուցներ, որոնք խառնվելով բակտերիաների հետ՝ սկսում են տհաճ հոտ արտադրել։     Ինչպես նաև հղիների մոտ է լինում առատ քրտնարտադրություն։

Կարդացեք այստեղ՝ https://utest.am/hy/post/11684

Կարդացեք նաև

ԼՐԱՀՈՍ