Среда, 5 октября, 2022
ДомойԱռողջությունԵթե ունեք այս նշանները, ուրեմն ձեր սիրտը լավ վիճակում չէ, շտապեք բուժել...

Եթե ունեք այս նշանները, ուրեմն ձեր սիրտը լավ վիճակում չէ, շտապեք բուժել այն

Միշտ պետք է հետևեք սրտի առողջությանը և ոչ մի նշան աչքաթող չանեք։     Մասնագետները նշում են մի քանի նշան, որոնք վկայում են, որ ձեր սիրտը լավ վիճակում չէ և օգնության կարիք ունի։ Քրոնիկական հոգնածություն։ Այս դեպքում հոգնածությունը դրսևորվում է նույնիսկ այն իրավիճակներում, երբ զբաղվում ենք աշխատանքով, որը լուրջ ջանքեր չի պահանջում։

Երբ սրտային անբավարարություն է զարգանում, մարդու համար դժվար է բարձրանալ աստիճաններով, ծանր իրեր բարձրացնել։ Նույնիսկ երկար խոսակցությունը նրան կարող է ուժասպառ անել։ Քնելիս լսում եք սրտի զարկերը:

Չի կարելի անուշադրության մատնել այս խնդիրը, նույնիսկ, եթե ձեզ հաջողվում է քնել: Դիմեք մասնագետի. այն կարող է վկայել զարկերակային ճնշման նվազման, շաքարի ցածր մակարդակի, անեմիայի, դեղամիջոցների կողմնակի ազդեցության, ջրազրկման և այլ խնդրի մասին:

Ուժեղ ցավեր քայլելիս: Եթե քայլելիս ոտքերում ջղաձգումներ են առաջանում, հարկավոր չէ դա անմիջապես վերագրել տարիքին ու ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությանը, թեև սրանք ևս կարող են պատճառ դառնալ: Այս խնդիրը կարող է վկայել պերիֆերիկ աթերոսկլերոզի մասին:

Եթե խնդիրն առկա է, սրտի անոթների խցանման հավանականությունը մեծանում է 50 տոկոսով: Ամեն դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Ախորժակի կորուստ։ Այս երևույթը կարող է կապված լինել մի խումբ գործոնների հետ։ Հարկավոր է հաշվի առնել, որ, երբ սիրտը դադարում է արյուն մատակարարել նորմալ ռիթմով ու հաճախականությամբ, նյութափոխանակության համակարգում և լյարդում սկսում է հեղուկ կուտակվել։ Որպես հետևանք՝ ախորժակի անկում է նկատվում, մի փոքր ուտելուց հետո մարդն արդեն հագեցածության զգացում է ունենում։ Գլխապտույտ:

Գլխապտույտները կարող են ջրազրկման, լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանք լինել: Եթե խնդիրը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ՝ պարզելու պատճառները: Գլխապտույտի պատճառ կարող է դառնալ նաև անոթների խցանումը: Շնչահեղձություն: Եթե շաբաթվա ընթացքում երեք անգամ մարզասրահ եք այցելում, բայց աստիճաններով բարձրանալիս շնչահեղձ եք լինում, հարկավոր է դիմել մասնագետի:

Դեպրեսիա

Որպես այդպիսին՝ դեպրեսիան սրտի աշխատանքի խանգարման ախտանշան չէ, սակայն մարդու հոգեբանական բարեկեցությունն ուղղակիորեն կապված է ֆիզիկականի հետ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հաճախ են հոգեբանական խնդիրներ ունենում, ավելի շատ են ենթարկվում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկին:

Կարդացեք այստեղ՝ https://utest.am/hy/post/11722

Կարդացեք նաև

ԼՐԱՀՈՍ