Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք անցկացնելու, օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում երթից հետո ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը
:

:
Նա ասաց, որ վաղը տեղի կունենան տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Երեկոյան տեղի կունենա մշակութային ծրագիր:
Վաղը երեկոյան շարժման անդամները կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:
«Վաղը նաեւ հույս ունեմ, որ Բրյուսելում մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց նա: