Воскресенье, 4 декабря, 2022
ДомойՀասարակությունԲաքվում ձերբակալել են երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին

Բաքվում ձերբակալել են երկրի պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվել են խոշոր գումար յուրացնելու մեղադրանքով, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են Բաքվի ռազմական դատարանում:

«Դատական գործ է սկսվել յուրացման մեջ մեղադրվող պաշտպանության նախարարության սպաների՝ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Խալիլովի, N զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆազայիլ Ալիևի, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովի և ֆինանսական վարչության սպա Ալիզադե Վյուսալ Ադալեթ օղլուի դեմ։ Մեղադրյալներից յուրաքանչյուրի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը չորս ամսով»,- ասել են դատարանում։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, նշված անձինք ձերբակալվել են պետական անվտանգության ծառայության գործողության ընթացքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափի յուրացում), իսկ պատճառված վնասի ընդհանուր գումարը գերազանցում է 10 միլիոն մանաթը (ավելի քան 5,8 միլիոն դոլար)

աղբյուր

Կարդացեք նաև

ԼՐԱՀՈՍ