Արդեն երկար ժամանակ էր, ինչ տեգրոջս կողմից մեծ ուշադրություն ու հայացնքեր էի զգում դեպի իմ կողմ: Սկզբում շատ տարօրիանկ էր, բայց չէի ուզում պատկերացնել, թե ինչ կար մտքին:
Մենք նույն հարկի տակ ենք ապրում: Ամուսնուս բան չէի ասում, որովհետև մտածում էի, որ կարող ա սխալվում եմ, համ էլ չէի ուզում, որ մեծ պատմություն դառնար էս ամեն ինչը:
Մի քանի օր առաջ էլ ստացվեց նենց, որ տանը մնացինք մենակ: Այ էտ ժամանակ իմ կասկածներում համոզվեցի, քանի որ առանց ամաչելու տեգրս ինձ սեր խոստովանեց: Ասեց որ հենց ինձ տենում ա, չգիտի, թե հետն ինչ ա կատարվում, ինչքան էլ որ հասկանում ա որ դա սխալ ա:
Էտ ամենն ասելուց հետո տեգրս մոտեցավ ինձ ու ուզում էր համբուրեր: Էտ պահին իրան հետ հրեցի ու ապտակեցի: Ասեցի որ սրանից հետո չհամարձակվի իրան տենց լկտի պահի ու որ ես իրա հարազատ եղբոր կինն եմ:
Դրանից հետո տանից դուրս էկա ու մտածում եմ ամուսնուս չասեմ էս մասին, որովհետև կարող ա արյունահեղություն լինի: Հուսամ էսքանից հետո տեգրս իրան վրա կհավաքի ու իմ կողմ չի նայի: