Վերջապես կարողացա այնպես պատրաստել խորովածը, որ թե ուտողները, թե պատրաստողը հաճույք ստանան։
Իդեալական են այսպես ստացվում։ Այս գաղտնիքը ինձ ասել է խորովածանոցում աշխատող ընկերս ՝ Արսենը։
Ահա խոզի միսը բաստուրմա դնելու լավագույն եղանակը։ Խոզի միսը նախ համեմեք աղով և կարմիր պղպեղով ու լավ խառնեք։
Պատրաստեք սուսը․ 1 ճաշի գդալ ձեթ, 1 թեյի գդալ ալկոհոլ (օղի, կոնյակ, վիսկի և այլն), 3 ճաշի գդալ հանքային ջուր, 1 թեյի գդալ մայոնեզ, 1 թեյի գդալ սև պղպեղ, 1 պղունց աղ, 1 պտղունց կարմիր պղպեղ, 1 թեյի գդալ քացախ կամ կիտրոնի հյութ։ Վրձինի օգնությամբ սուսը լավ խառնեք և հերթով քսեք մսի կտորների վրա։ Վերջում լավ խառնեք։ Սոուսի այս չափաբաժինը կհերիքի մոտ 1,5 կգ մսին։ Թողեք սառնարանում մոտ 5-6 ժամ։
Վերջում բլենդերի օգնությամբ 1 հատ սոխի հյութը առանձնացրեք և լցրեք մսի կտորների վրա, ինչպես նաև վրան մի փոքր սոխ կտրատեք։ Սոխից հետ 1 ժամ անց կարող եք պատրաստել և վայելել։
Այսպես թե խորովածն է համեղ ստացվում, թե ջեռոցում։
Կարդացեք այստեղ՝ https://utest.am/hy/post/11695