Իմ ծանոթ մսագործներից մեկը ՝ Աշոտը, վերջապես կիսվեց իր գաղտնիքով և ասաց ինչպես պատրաստել քյաբաբի ֆարշը, որպեսզի չընկնի շշի վրայից։ Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փոքւն և արտակարգ համեղ։
Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսը այսօր ասեց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։
Բաղադրամասեր
1 կգ տավարի մսին ՝ 200 գրամ սալ, 280 գրամ գլուխ սոխ, 300 գրամ հավի բուդ, 1 թեյի գդալ սոդա, 5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ, աղ ՝ ըստ ճաշակի, 100-150 մլ ջուր, կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։
Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։ Լավ տրորեք։
Թողեք սառնարանում մի փոքր սառի և վերջ քյաբաբի ֆարշը պատրաստ է։
Կարդացեք այստեղ՝ https://utest.am/hy/post/11552